Թուրքիայի կառավարությունը կրկին հրաժարվել է կիրառել, այսպես կոչված, «հույսի իրավունքը» Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկատմամբ, որը ցմահ բանտարկություն է կրում։ Անկարան կրկին անտեսում է ՄԻԵԴ-ի պահանջը, ըստ որի, ցմահ ազատազրկումը, առանց պայմանական վաղաժամկետ ազատման, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հաստատել է Անկարայի կոշտ դիրքորոշումը. «Օջալանի համար «հույսի իրավունք» գոյություն չունի»։               
 

Ասում են...

Ասում են...
03.06.2014 | 11:36

…թե այս օրերին նախարարի աթոռին «վերադարձած» Կարեն Ճշմարիտյանը, ով փորձում է «ճշմարիտ-ճշմարիտ» մեկնաբանել ստվերային տնտեսության կրճատման հնարավոր տարբերակները, պատգամավորությանը զուգահեռ նաև դասախոսական «մանդատ» ուներ: Սակայն ուսանողները նրա դեմքը չեն տեսել. պատգամավոր-դասախոսը չէր բարեհաճում ներկայանալ դասերին, թեև «պարտաճանաչորեն» աշխատավարձ էր ստանում, ինչի կարիքը դժվար թե ունենար: Ասում են նաև, թե նրա նախարար դառնալուց հետո ուսանողները վերջապես թեթևացած շունչ են քաշել, որ Ճշմարիտյան ազգանունով «վիրտուալ» դասախոս այլևս չունեն: Դե, նախարարի համար դասախոսական «գործունեությունը» ժամանակի անտեղի վատնում կլիներ:

Դիտվել է՝ 1471

Մեկնաբանություններ